Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-ից աստիճանաբար կնվազի գիշերը 4-5, ցերեկը՝ 10-12 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-11-ն աստիճանաբար կնվազի գիշերը 4-5, ցերեկը՝ 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում են տեղումներ:
Երևան քաղաքի նոյեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19.00C (2001 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.30C (1973 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.20C