«Ցտեսություն, Քիմ». Քանյե Ուեսթը սիրավեպ է սկսել 22-ամյա մոդելի հետ
Քանյե Ուեսթը նստել է իր նոր սիրելիի կողքին, սակայն չի մոռացել երեխաների մասին.ռեփերն ընտրել է մարզահագուստ, որի վրա պատկերված են եղել դուստրը եւ որդին:
Ռեփեր Քանյե Ուեսթը բասկետբոլային խաղերից մեկին ներկայացել է նոր սիրելիի հետ. 44-ամյա ամերիկացի երգիչն առաջին շարքում նստել է 22-ամյա մոդել Վինետրիայի հետ։
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է Cosmo.ru-ն:
Չնայած Քիմ Քարդաշյանի նկատմամբ սիրո մասին բոլոր բարձրագոչ հայտարարություններին և Փիթ Դևիդսոնի հանդեպ խանդին՝ Քանյեն չի ցանկանում մենակ մնալ։ Նա հանրությանը ներկայացել է նոր ընկերուհու հետ: Երաժիշտն ու մոդելը միասին թռել են Մայամի, այնուհետ Վինետրիան մասնակցել է կիրակնօրյա պատարագին, որին ներկա են եղել նաև Ջասթին Բիբերն ու Մերիլին Մենսոնը, այնուհետ զույգին տեսել են բասկետբոլային մրցավեճի ժամանակ։
Ուեսթը և Վինետրիան միասին ներկա են եղել Մինեապոլիսում կայացած Donda Academy-ի խաղին, որտեղ նրանց միասին լուսանկարել են։ Քանյե Ուեսթը նստել է իր նոր սիրելիի կողքին, սակայն չի մոռացել երեխաների մասին։ Ռեփերն ընտրել է մարզահագուստ, որի վրա պատկերված են եղել դուստրը՝ Նորթը (կրծքավանդակի վրա) և որդին՝ Սեյնթը (հետևի մասում):
Ուեսթի սիրելին նոր է սկսում իր մոդելային կարիերան: Վինետրիան աշխատում է կանադական գործակալության հետ: Աղջիկն ամուսնացած չէ, նաև երկար ժամանակ հարաբերությունների մեջ չի եղել։
Քանյեի երկրպագուները չեն հավատում նրա մտադրությունների լրջությանը: Վերջերս ռեփերը հայտարարել էր, որ սիրում է Քիմ Քարդաշյանին և ցանկանում է, որ նորից միասին լինեն, քանի որ իրականում նրանք դեռ ամուսիններ են։
Օրերս Ուեսթը հարցազրույց էր տվել՝ հայտարարելով. «Երեխաներս ուզում են, որ իրենց ծնողները միասին լինեն։ Ես ուզում եմ, որ մենք միասին լինենք»: