ՆորություններՍպորտ

Յուվենտուսը ավելացված ժամանակում հաղթանակ կորզեց Ֆիորենտինայից

Ա Սերիայի 12-րդ տուրում «Յուվենտուսը» հաղթել է «Ֆիորենտինային»։ Հանդիպումը կայացել է Թուրինի «Ալյանց-Յուվենտուս» մարզադաշտում և ավարտվել 1-0 հաշվով։

Խաղի 73-րդ րոպեին հյուրերը մնացել են 10 հոգով․ պաշտպան Նիկոլա Միլենկովիչը երկրորդ դեղին քարտն է ստացել, իսկ ավելացված ժամանակ թուրինցիների պաշտպան Խուան Կուադրադոն, անհատական փայլուն անցումից հետո, խփել է հաղթական գնդակը։

«Յուվենտուսը» 12 խաղից հետո 18 միավոր է վաստակել ու բարձրացել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ «Ֆիորենտինան» 18 միավորով 8-րդ տեղում է։

Back to top button
Close