ՆորություններՍպորտ

Վազգեն Թևանյանը՝ Մ23 ԱԱ-ի արծաթե մեդալակիր

Ազատ ոճային ըմբիշ, 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակչում գոտեմարտել է Ղրղզստանի ներկայացուցիչ Էրնազար Ակմատալիևի հետ ու 2-10 հաշվով պարտություն կրել՝ դառնալով ԱԱ-ի արծաթե մեդալակիր։

Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3-1 հաշվով հաղթել էր ԳԵրմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուստաևին, իսկ 1/8 եզրափակչում Թևանյանը 11/2 հաշվով առավելության էր հասել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ։

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 5-4 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 5-4 հաշվով հաղթանակ էր տարել Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզի նկատմամբ։

Back to top button