ՄիջազգայինՆորություններ

ՆԱՍԱ-ն կամիկաձե-ապարատ է փորձարկում աստերոիդների դեմ

ՆԱՍԱ-ն SpaceX Falcon 9 հրթիռով տիեզերանավի արձակումը կիրականացնի նոյեմբերի 24-ին՝ Կալիֆորնիայում գտնվող տիեզերական ուժերի Վանդենբերգ բազայից:

ՆԱՍԱ-ն կգործարկի փոքրածավալ տիեզերանավ, որը պետք է մխրճվի աստերոիդի մեջ. սա աղետների կանխարգելման տեխնոլոգիայի առաջին փորձարկումն է, որոնք սպառնում են Երկրին մեծ երկնային մարմնի հետ բախման դեպքում, հայտնել են օդատիեզերական գերատեսչությունում:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ակնկալվում է, որ Double Asteroid Redirection Test ապարատը կգործարկվի նոյեմբերի վերջին: Նրա թիրախը կլինի Երկրին մոտ գտնվող փոքրիկ Դիմորֆ աստերոիդը, որը պտտվում է ավելի մեծ Դիդիմա աստերոիդի շուրջը։

Դիմորֆի տրամագիծը մոտ 150 մետր է, և այն վտանգ չի ներկայացնում Երկրի համար։ Իր հերթին, DART ապարատի չափերը 100 անգամ փոքր են այդ «աստղակերպից», որի հետ այն պետք է բախվի ժամում 24 հազար կիլոմետր արագությամբ։

«Մենք չենք նախատեսում, որ այն կոչնչացնի աստերոիդը, այլ պարզապես պետք է թեթեւ հրում կատարի և փոխի նրա ուղեծիրը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է նախագծի համակարգող Նենսի Չեյբոտը:

ՆԱՍԱ-ն SpaceX Falcon 9 հրթիռով տիեզերանավի արձակումը կիրականացնի նոյեմբերի 24-ին՝ Կալիֆորնիայում գտնվող տիեզերական ուժերի Վանդենբերգ բազայից։

Back to top button