Նորություններ

2021թ.-ի ամենասեքսուալ տղամարդ է ճանաչվել Քրիս Էվանսը

Տարվա ամենասեքսուալ տղամարդ Քրիս Էվանսը կարողացել է գրավել Սելենա Գոմեսի սիրտը:

Հոլիվուդյան դերասանը կարեւոր մրցանակի է արժանացել. 40-ամյա Քրիս Էվանսը տարվա ամենասեքսուալ տղամարդ է ճանաչվել։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն:

Վարկանիշը կազմել է People-ը։ Հաղթողը կմասնակցի ամսագրի դեկտեմբերյան թողարկման շապիկի համար նկարահանումներին։ Դերասանն առաջադրվել էր նաեւ անցյալ տարի, սակայն գլխավոր մրցանակը ստացել էր «Ֆանտաստիկ քառյակի» նրա գործընկեր Մայքլ Բակարի Ջորդանը։

Քրիս Էվանսը հայտնի է բլոկբաստերներում իր բազմաթիվ դերերի շնորհիվ։

Նա կարողացել է գրավել Սելենա Գոմեսի սիրտը: Հայտնիները պաշտոնապես չեն հայտարարել իրենց սիրավեպի մասին, սակայն նրանց հաճախ կարելի է միասին տեսնել։ 2020 թ.-ին փոփ երգչուհին արժանացել էր «Տարվա մարդ» կոչմանը։

Էվանսի երկրպագուներն աջակցության խոսքեր են փոխանցել՝ նշելով, որ նրան վաղուց են համարում ամենագեղեցիկն ու հմայիչը։

Քրիս Էվանսը

Back to top button
Close