Նորություններ

«Տաշիր պիցցա» կետերից երեկ օգտված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 57-ի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Նախարարը զրուցել է «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:

Անահիտ Ավանեսյանը խոսել է նաև բուժանձնակազմի հետ, ծանոթացել բուժման ընթացքին:

Նախարարը շրջել է նաև կենտրոնի մանկական բաժանմունքում:

Բոլոր պացիենտներին մաղթել առողջություն և շուտափույթ ապաքինում:

Հավելենք, որ թունավորման ախտանշաններով նոյեմբերի 5-ի՝ ժամը 21:30-ի դրությամբ հոսպիտալացվել է 57 քաղաքացի, որից 49-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 4-ը՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, 2 –ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում»։

Back to top button