ՄիջազգայինՆորություններ

Թուրքական ԶՈՒ-ն հրթիռակոծել են Հասաքա նահանգը

Նոյեմբերի 5-ին Թուրքիայի զինված ուժերը և թրքամետ սիրիական խմբավորումները հրթիռակոծել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Ալ-Հասաքա նահանգը՝ թիրախավորելով Թալ Թամր և Աբու Ռասին քաղաքները, գրում է SANA-ն:

Տուժաների մասին ոչինչ չի հաղորդվել:

Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) նախորդ օրը՝ նոյեմբերի 4-ին հաղորդել էր, որ թուրքական ուժերը Թալ Թամր քաղաքի արվարձանում գտնվող գյուղերը ռմբակոծության են ենթարկել: Տուժածների մասին կրկին ոչինչ չի նշվել:

Նշենք՝ SOHR-ը նաև տեղեկացրել էր, որ նոյեմբերի սկզբին ռազմական նոր ուժեր են տեղակայվել Հասաքա նահանգում:  Հատկապես Թալ Թամր և Աբու Ռասինի դիրքերը համալրվել են նոր տեսակի սպառազինություններով, հրթիռներով, ծանր գնդացիրներով, ինչպես նաև հատուկ նշանակության ուժերից մի խումբ մարտիկներով:

Հավելենք, որ վերջին շաբաթվա ընթացքում, թուրքական մամուլը նույնպես պարբերաբար խոսում էր Սիրիայում Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողության մասին  քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:

regionmonitor.com

Back to top button