ՆորություններՍպորտ

Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտն Ավստրիայում զիջեց ԼԱՍԿ-ին

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցել է ավստրիական ԼԱՍԿ-ի հետ և 2 անպատասխան գնդակ ընդունել սեփական դարպասը։

Հանդիպման հաշիվը խաղի 17-րդ րոպեին բացել է ավստրիական թիմի ճապոնացի հարձակվող Կեյտո Նակամուրան։ Վերջինս խաղավարտին՝ 87-րդ րոպեին, դուբլ է ձևակերպել և հաղթանակ պարգևել իր թիմին։

A խմբի զուգահեռաբար ընթացող խաղում Թել-Ավիվի «Մաքքաբին» սեփական հարկի տակ ընդունել է ֆիննական ՀԻԿ-ին և 3-0 հաշվով հաղթանակ տարել։

4-րդ տուրից հետո իսրայելական ակումբը գլխավորում է աղյուսակը՝ վաստակած 10 միավորով։ ԼԱՍԿ-ը ևս 10 միավոր ունի իր ակտիվում, բայց գտնվում է երկրորդ տեղում։ ՀԻԿ-ը երրորդն է 3 միավորով, իսկ «Ալաշկերտը», 4 խաղից հետո չունենալով ոչ մի միավոր, եզրափակում է աղյուսակը։

Back to top button