Նորություններ

Քանյե Ուեսթին զայրացրել է Քիմ Քարդաշյանի հանդիպումը երիտասարդ կատակերգուի հետ

«Այն, որ նա բռնել է Փիթի ձեռքը, բոլորովին դուր չի եկել Քանյե Ուեսթին»,- ասել է ռեփերի ընկերը:

44-ամյա ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին զայրացրել է այն փաստը, որ Քիմ Քարդաշյանը ժամադրության է գնացել Փիթ Դևիդսոնի հետ։ Քանյեն խնդրել է նախկին կնոջը նոր հարաբերություններն ի ցույց չդնել, քանի դեռ ամուսնալուծության գործընթացն ամբողջությամբ չի ավարտվել:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն:

Հեռուստաաստղը հանգստյան օրերին ժամադրության է գնացել 27-ամյա կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ: Նրանք միմյանց ձեռք բռնած այցելել են ժամանցի եւ զվարճանքի այգի։ Ուեսթն այդ պահվածքը համարել է անպատշաճ:

«Քիմը ամուսնալուծության հայց է ներկայացրել փետրվարին: Քանյեն կարծում է, որ նախկին կնոջ կողմից նոր հարաբերություններ ստեղծելը սխալ քայլ է։ Այն, որ նա բռնել է Փիթի ձեռքը, բոլորովին դուր չի եկել Քանյե Ուեսթին»,- ասել է ռեփերի ընկերը։

Քանյեն Քիմին խնդրել է ձեռնպահ մնալ որևէ մեկի հանդեպ սիրալիր վերաբերմունքի հրապարակային դրսևորումներից, քանի որ դա Քիմին լավ լույսի ներքո չի ներկայացնում ընտանիքի հետ կապված։ Ուեսթը նույնիսկ կապ է հաստատել աստղի մոր հետ՝ փորձելով իմանալ Քարդաշյանի նոր հարաբերությունների մասին։ Սակայն Քրիս Ջենները ոչինչ չի ասել։

«Ամենամեծ խնդիրն այն է, որ Քանյեն կփորձի օգտագործել այս բոլոր տվյալները ամուսնալուծության գործընթացում, ինչը կարող է բացասաբար ազդել նրա վրա»,- մեջբերում է ինսայդերին The Sun-ը։ Ուեսթն այլևս չի համարվում Քարդաշյանների ընտանիքի անդամ, և դա նրան զայրացնում է։

Back to top button