Նորություններ

Գազանջատումներ կլինեն Երեւանում եւ Արարատի մարզում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին և 4-ին պլանային աշխատանքների շրջանակում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի և Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը չի դադարեցվել։

Աշխատանքները կիրականացվեն նոյեմբերի 8-ին, ինչի պատճառով ժամը 8։00-ից մինչև ժամը 22։00-ն կդադարեցվի Նուբարաշեն վարչական շրջանի և Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մինչև նոյեմբերի 4-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի (ամբողջությամբ) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

 

Back to top button