ՄիջազգայինՆորություններ

Էրդողանին վիրավորելու մեղադրանքով քրգործերը 9 տարում աճել են 9.000 տոկոսով

Թուրքիայում 9 տարվա ընթացքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատական գործերն աճել են 9 հազար տոկոսով։

Թուրքիայի արդարադատության նախարարության վիճակագրական բաժնի տվյալների համաձայն՝ 2019 թվականին 36066 դատական գործ էր բացվել «նախագահին վիրավորելու» մեղադրանքով, մինչդեռ 2010 թվականին նույն մեղադրանքով գրանցված գործերի թիվն ընդամենը 4-ն է եղել։

Այս 9 տարիների ընթացքում տվյալ մեղադրանքով գործերի բացման տեսանկյունից դրական բացառություն է եղել 2012թ․, երբ ընդամենը մեկ մեղադրանք էր առաջադրվել։ Իսկ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2016թ․՝ քրեական գործ էր բացվել 38254 մարդու դեմ։ Արդյունքում ազատազրկման էր դատապարտվել 1088 մարդ, որոնցից 4-ը եղել են անչափահաս։

2010-2019 թվականների ընթացքում այս հոդվածով դատապարտված 1649 հոգի բողոքարկել է կայացված վճիռները և արդարացվել։

Նշենք, որ «նախագահին վիրավորելու» մեղադրանքով դատական գործերը՝ դրանց քանակի և բնույթի վերաբերյալ քննարկումները թուրքական հասարակությունում կրկին օրակարգ են եկել, երբ քրեական գործ էր հարուցվել Թուրքիայի Ուրֆա նահանգի Սիվերեք շրջանում ապրող 96-ամյա Ալիյե Յաբանսուի դեմ։

Back to top button