ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ռոման Աբրամովիչը վաճառում է իր ինքնաթիռը. ինչ տեսք ունի այն

Ինքնաթիռն արտադրվել է 2003 թ.-ին և սկսել է շահագործվել 2007 թ.-ին. այն ժամանակ Ռոման Աբրամովիչը օդանավը ձեռք է բերել 315 միլիոն դոլարով:

Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը իր Boeing 767-300ER ինքնաթիռը, որն անվանում են «Բանդիտ», վաճառքի է հանել։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է forbes.ru-ն:

Օդանավը տեղավորում է 34 ուղեւոր։ Նման «թռչնի» նախնական գինը 100 մլն. ԱՄՆ դոլար է:

Ինքնաթիռում կա ամեն ինչ հարմարավետ թռիչքների համար՝ ընթերցասրահ, երեք ննջասենյակ հյուրերի համար, ճաշասենյակ և հյուրասենյակ:

Ինքնաթիռն արտադրվել է 2003 թ.-ին և սկսել է շահագործվել 2007 թ.-ին։

Ըստ Forbes-ի, այն ժամանակ Ռոման Աբրամովիչը օդանավը ձեռք է բերել 315 միլիոն դոլարով։ Սակայն այժմ դժվար կլինի վաճառել նման ինքնաթիռը։

Back to top button