ՄիջազգայինՆորություններ
Իրկուտսկի մերձակայքում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Իրկուտսկի մերձակայքում կործանված օդանավը պատկանում էր բելառուսական «Գրոդնո» ավիաընկերությանը և թռիչք է կատարել Յակուտսկ-Իրկուտսկ երթուղով։

Իրկուտսկի մերձակայքում Ան-12 բեռնատար օդանավի կործանման հետևանքով զոհվել է 7 մարդ:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Ըստ թարմացված տեղեկատվության՝ 7 մարդ է զոհվել, գետնին բախվելուց հետո ինքնաթիռը բռնկվել է, մարդիկ մահացել են հրդեհից»,- ասել է աղբյուրը։
ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փրկարարներն ամբողջությամբ հանգցրել են կրակը։
Ավելի վաղ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ան-12 բեռնատար օդանավը ռադարներից անհետացել է Իրկուտսկից 7 կմ հեռավորության վրա: Այն պատկանում էր բելառուսական «Գրոդնո» ավիաընկերությանը և թռիչք է կատարել Յակուտսկ-Իրկուտսկ երթուղով։