ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանը ԱԹՍ-ների դեմ կտրող-հատող ցանցով արկեր է ստեղծում

Կտրող-հատող ցանցով արկեր ստեղծող կառույցը «Ռոսատոմ»-ի միջուկային սպառազինության համալիրի առանցքային ձեռնարկություններից մեկն է:

ՌԴ միջուկային դաշնային կենտրոնի՝ Տեխնիկական ֆիզիկայի համառուսաստանյան գիտահետազոտական ​​ինստիտուտի (Չելյաբինսկի մարզ, ք. Սնեժինսկ) գիտնականները ստեղծում են նոր զինամթերք՝ կտրող-հատող ցանցով արկեր, որոնք նախատեսված են փոքր չափերով անօդաչու թռչող սարքերի և ավիառումբերի դեմ առավել արդյունավետ պայքարելու համար, ասվում է Rospatent-ի կայքում հրապարակված փաստաթղթում:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ գյուտի նկարագրության՝ այս արկն արտոնագրվել է 2021 թվականի հոկտեմբերի վերջին։ Այժմ գիտահետազոտական ​​ինստիտուտի մասնագետները պատրաստվում են արտադրությանը և նախնական փորձարկումներին:

Այս արկն ավելի լավ կկարողանա պայքարել փոքր չափի ԱԹՍ-ների կամ հակառակորդի կառավարվող ավիառումբերի դեմ, քան առկա նմուշները՝ մեծացնելով անօդաչու սարքերի ոչնչացման արդյունավետ տարածքը:

Նոր զինամթերքը, որը մշակվում է Սնեժինսկի միջուկային կենտրոնում, պարունակում է կորպուս՝ առանցքի երկայնքով հաջորդաբար դասավորված մի շարք նետվող բլոկներով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է պայթուցիկ և խոցող տարրեր՝ ծանրություններ, որոնք իրար են միացված ճկուն կապակցված կտրող, հատող տարրերով: Պայթուցիկ նյութերի ազդեցության տակ, թիրախից ոչ հեռու, ծանրությունները զույգ-զույգ կրակ են տեղում՝ իրենց հետեւից ձգելով կապակցված տարրերը, որոնցից ձևավորվում է կտրող-հատող ցանցը։

Այս գյուտի նպատակահարմարությունը բացատրվում է նրանով, որ խոցման ավանդական միջոցներն այնքան էական վնասակար ազդեցություն չունեն օդային թիրախի պրոյեկցիոն տարածքի փոքր արդյունավետության և դրա աէրոդինամիկ մակերևույթների նախագծման առանձնահատկությունների պատճառով, քանի որ, որպես կանոն, պատրաստված են հեշտությամբ խոցվող պլաստիկից։

Փոքր թիրախներ խոցելու արդյունավետությունը բարձրացնելու համար նման արկերում ավելացնում են պայթուցիկ լիցքը և խոցող տարրերի զանգվածը, ինչը արկն ավելի ծանր է դարձնում և առաջանում է հրետանու օգտագործման անհրաժեշտություն, ինչը գրեթե անհնար է դարձնում նման զինամթերքի կիրառումն անօդաչու թռչող սարքերի դեմ։

Կտրող-հատող ցանցով արկեր ստեղծող կառույցը «Ռոսատոմ»-ի միջուկային սպառազինության համալիրի առանցքային ձեռնարկություններից մեկն է:

Back to top button