ՆորություններՍպորտ

Հովհաննես Բաչկովը պարտվեց քառորդ եզրափակիչում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 9-րդ մրցումային օրը Հայաստանի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) պարտվեց քառորդ եզրափակիչում։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը երկու հաղթանակ տանելուց քառորդ եզրափակիչում մենամարտեց Թաիլանդի ներկայացուցիչ Սոմչայ Վոնգսուվանի հետ եւ պարտություն կրեց մրցավարների որոշմամբ՝ 2։3։

Բաչկովն ու Վոնգսուվանը երկրորդ անգամ հանդիպեցին ռինգում: 2019 թվականի աշխարհի առաջնության  1/16-րդ եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել էր Բաչկովը:

Հովհաննես Բաչկովը Բելգրադում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ տպավորիչ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ: 1/8-րդ եզրափակիչում էլ 3:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգայի նկատմամբ:

Back to top button