Նորություններ

Գեղարքունիքի մարզում 59-ամյա վարորդը Subaru-ով բախվել է քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Ռուսլան Իվանյանը իր վարած Subaru մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 44 կմ հատվածում դեռևս անհայհ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Իվանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button