ՆորություններՍպորտ

«Ռոման» սեփական հարկի տակ պարտվեց «Միլանին». Մխիթարյանը խաղաց 45 րոպե

Իտալական Ա Սերիայի 11-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Միլանին»:

Ռոսսոներների կազմում հաշիվը բացեց Զլատան Իբրահիմովիչը, ով մրցակցի դարպասը գրավեց տուգանայինից կատարած հարվածով: 57-րդ րոպեին Կեյսեն հստակ իրացնելով 11 մետրանոցը՝ կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 93-ին Էլ Շարավին կրճատեց հաշվի տարբերությունը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց առաջին խաղակեսին:

Այս հաղթանակից հետո «Միլանը» 31 միավորով 2-րդ տեղում է: «Ռոման» 4-րդն է` 19 միավորով:

Back to top button