ՄիջազգայինՆորություններ

Youtube-ի օգտատերերը բողոքում են խափանումներից

Տարբեր երկրների օգտատերեր դժգոհում են Youtube-ի խափանումներից:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է Downdetector կայքը, որը վերահսկում է հանրահայտ ինտերնետային ռեսուրսների խափանումներն ու անջատումները։

Անսարքությունների մասին հաղորդում են հիմնականում ԱՄՆ-ի, Կանադայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Միացյալ Թագավորության և Լեհաստանի օգտատերերը: Արձանագրվել են նաև բողոքներ Ռուսաստանից։

Ըստ Downdetector-ի՝ օգտատերերի մեծ մասը դժգոհում է Youtube-ի աշխատանքից։ Խնդիրներ կան նաև տեսանյութեր դիտելու, սերվերին միանալու և հավելվածների հետ աշխատելու հետ կապված։

 

Back to top button
Close