ՆորություններՔո ձայնը

Իրանական աղբյուրները հայտնում են Ադրբեջանում ավելի քան 150 շիա ակտիվիստների և կրոնական գործիչների ձերբակալության մասին

«Ըստ իրանական աղբյուրների՝ Բաքվի բռնապետը ձերբակալել է ավելի քան 150 շիա ակտիվիստների և կրոնական գործիչների»:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրանական աղբյուրները տեղեկություններ են տարածել, որ վերջին շրջանում Բաքվի բռնապետը պետական դավաճանության և Իրանի հետ համագործակցելու շինծու մեղադրանքներով ձերբակալել է ավելի քան 150 շիա ակտիվիստների և կրոնական գործիչների։

Ուշագրավ է, որ նրանց զգալի մասն էթնիկական պատկանելությամբ ադրբեջանաբնակ թալիշներ են»,-գրել է իրանագետը։

Back to top button
Close