ՆորություններՍպորտ

Մ23 ԱԱ․ Հայտնի է՝ ով կփոխարինի վնասվածք ստացած ըմբիշ Սահակ Հովհաննիսյանին

67 կգ քաշային ըմբիշ Սամվել Աղաջանյանը կփոխարինի վնասվածք ստացած Սահակ Հովհաննիսյանին Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում։

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հովհաննիսյանն աշխարհի առաջնություն մեկնելուց 3 օր առաջ ոտքի վնասվածք էր ստացել:

Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 1-ից 7-ը Սերբիայում։

armsport.am

Back to top button
Close