ՆորություններՍպորտ

Grand Swiss. Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանն ու Լևոն Արոնյանը հաղթեցին, Աննա Սարգսյանը պարտվեց, այլ արդյունքներ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հոկտեմբերի 27-ի մեկնարկել է շախմատի տղամարդկանց Grand Swiss և կանանց Grand Swiss մրցաշարերը:

Այսօր կայացավ երկրորդ տուրը: Առաջին տուրում ոչ-ոքիից հետո հաղթանակ տոնեց Լևոն Արոնյանը: Հաղթեց ու միավորների քանակը 1.5-ի հասցրեց նաև Ռոբերտ Հովհաննիսյանը: Կանանց պայքարում  հաղթանակ տոնեց նաև Էլինա Դանիելյանը: Եվրոպայի գործող չեմպիոնը պարտվել էր առաջին տուրում:

Ոչ-ոքի խաղաց Հայկ Մարտիրոսյանը: Հայկն առաջին տուրում պարտվել էր: Միավորը կիսեց նաև առաջին տուրում հաղթանակի հասած Մանուէլ Պետրոսյանը՝ Արցախից: Երկրորդ անընդմեջ ոչ-ոքիները խաղացին Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսեսյանը:

Առաջին տուրում տարած հաղթանակից հետո այսօր պարտվեց կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը:

armsport.am

Back to top button
Close