Նորություններ

«Քարդաշյանի կազմվածքն ու մոր խառնվածքը». Մադոննայի դուստրը նկարահանվել է բաց հանդերձով

Հանրահայտ երգչուհի Մադոննայի դուստրը մասնակցել է նորաձեւության ապրանքանիշի համար նկարահանումներին

25-ամյա Լուրդես Լեոնը ներկայացել է դոմինատրիկսի կերպարով. հանրահայտ երգչուհի Մադոննայի դուստրը մասնակցել է նորաձեւության ապրանքանիշի համար նկարահանումներին։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն:

Լուսանկարում Լուրդեսը կանգնել է ձեռքերը կոնքերին ու ուղիղ նայել տեսախցիկին։ Մոդելը կրում էր կաշվե բոդի՝ խորը դեկոլտեով, որն ընդգծել է նրա կուրծքը։ Նա նախընտրել է վառ դիմահարդարում՝ ընդգծելով և՛ աչքերը, և՛ շուրթերը։

Երգչուհու դուստրը նաեւ տեսանյութ է տարածել: «Շնորհակալություն»,- տեսանյութին կից գրել է Լուրդեսը՝ շնորհակալություն հայտնելով Mugler նորաձեւության տան ոճաբանին եւ կրեատիվ տնօրենին։

Վերջերս Մադոննայի դուստրը խոստովանել է, որ չէր ցանկանա հայտնի լինել միայն որպես մոդել, թեև ֆինանսական տեսանկյունից շատ ձեռնտու է:

«Ինչպես է քեզ սազում դոմինատրիկսի կերպարը», «Քիմ Քարդաշյանի կազմվածքն ու մոր խառնվածքը», «Դու շատ կրքոտ ես»,- մեկնաբանություններում գրել են մոդելի երկրպագուները։

Մադոննայի դուստրը

Back to top button
Close