Նորություններ

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով 1 123 մահ Է արձանագրվել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 1 123-ով՝ մեկ օր առաջվա 1 106-ի դիմյաց, դա նոր առավելագույնն Է համավարակի սկզբից ի վեր: Ընդամենը համավարակի սկզբից մահացել Է 233 898 հիվանդ, հոկտեմբերի 27-ին հաղորդել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համավարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,8 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 36 528-ով: Ըստ որում արդեն երկու շաբաթ օրական քովիդ են հայտնաբերում ավելի քան 30 հազար մարդու մոտ: Վարակվածների ընդհանուր քանակն ավելացել Է մինչեւ 8 352 601: Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը կազմել Է 0,44 տոկոս:

Ներկայումս Ռուսաստանում բուժումն Է շարունակում 875 968 մարդ: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 29 151-ով: Ընդամենն արդեն ապաքինվել Է 7 242 735 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, մնացել Է վարակվածների ընդհանուր թվի 86,7 տոկոսի մակարդակում: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օում ավելացել Է 5 789-ով՝ մեկ օր առաջվա 6 074-ի դիմաց: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր քաղաքում հայտնաբերել են վարակման 1 786 570 դեպք: Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել Է 0,33 տոկոս: Մոսկվայում մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 91-ով, դա առավելագույնն Է հուլիսի 28-ից ի վեր: Ընդամենը Մոսկվայում քովիդի պատճառով մահացել Է 30 963 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Back to top button