ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Ինչի՞ սպասել նոյեմբերի 9-ին ընդառաջ. սա ամենաճակատագրական պահն է հայոց պատմության մեջ

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը վստահ է՝ նոյեմբերի 9-ին ընդառաջ ինչ-որ փաստաթուղթ նախապատրաստվում է: ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում նա նշել է, որ չի տածում որևէ վստահություն, որ գործընթացները կարող են շահեկան լինել Հայաստանի համար:

«Մենք տեսնում ենք ադրբեջանական և թուրքական կողմերի հռետորաբանությունը և դրան ի պատասխան ինչ խեղճուկրակ խոսքեր են ասվում Հայաստանի իշխանությունների կողմից: Նրանք հոխորտում են և մեծ պահանջներ ներկայացնում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի տարածքների հետ կապված, և գործում են, մեր տարածքում ամրապնդվում են: Ի պատասխան դրան՝ մեր կողմից միայն մի խոսք է հնչում՝ մենք խաղաղություն ենք ուզում: Այսինքն, չոքած խաղաղություն են պահանջում: Սա այն պայմաններում, երբ ոչ միայն տարածաշրջանը, այլ նաև ամբողջ աշխարհը եռում է: և այստեղ խաղաղություն խնդրել, նույնիսկ եթե մյուս կողմերը պայմանական ասած ցանկանան խաղաղություն, աշխարհն ու մեր տարածաշրջանն այն վիճակում են, որ քո ցանկությամբ չի լինելու դա»,-նշեց Իշխանյանը:

Իրավապաշտպանը կարծում է, որ անկեղծ են իշխանությունները, երբ խոսում են խաղաղության մասին: Նպատակը՝ իշխանություն պահելն է. «Նրա համար հայրենիքի զգացողությունը չկա: Բացահայտ է ասել այդ ամենը, բայց մենք կուլ ենք տվել»:

Ավետիք Իշխանյանին մտոհոգողը ստորագրվելիք փաստաթղթերում Արցախի խնդիրն է: Եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախի հարցը կփակվի:

«Մյուս խնդիրը. Ադրբեջանը բավականին մեծ տարածքներ արդեն բուն Հայաստանի Հանրապետությունից է զավթել և այստեղ իր ինժեներական աշխատանքներով ամրապնդվում է: Չկարծեք, որ ցանկացած քարտեզների դեպքում, որոնք ցույց տան, որ ՀՀ տարածքում է, իրենք հետ կքաշվեն: Ադրբեջանը դա արդեն համարում է իրենը: Դա է նրանց գաղափարախոսությունն ու մարտավարությունը: Հետ չի քաշվելու: Եթե լինի, այսպես կոչված, սահմանազատումը, համարեք, որ այդ տարածքները մենք կորցրել ենք, որոնք այսօր վերահսկում է Ադրբեջանը»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև:

Back to top button
Close