ՆորություններՍպորտ

Bild․ Հոլանդը 2021 թվականին կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հնարավոր է այլևս չխաղա 2021 թվականին։

Ինչպես հայտնում է Bild-ը, 21-ամյա նորվեգացու վնասվածքը սպասվածից ավելի ծանր է․ հարձակվողի մոտ ազդրի մկանի պատռվածք է եղել, թեպետ «Բորուսիան» ֆուտբոլիստի վիճակի մասին պաշտոնական հայտարարություն չի արել։

Մեծ է հավանականությունը, որ Հոլանդը կվերադառնա թիմի ընդհանուր խումբ Սուրբ Ծննդյան արձակուրդից հետո:

2021/22 մրցաշրջանում Հոլանդը 10 խաղում խփել է 13 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում։

armsport.am

Back to top button
Close