Նորություններ

Աստրախանում 3 Եհովայի վկաների դատապարտել են 8 տարվա ազատազրկման

Եհովայի վկաների մեկ այլ հետևորդ դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:

Աստրախանի դատարանը 3 Եհովայի վկաների դատապարտել է 8 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ մեղավոր ճանաչելով ծայրահեղական կազմակերպության կազմակերպման, մասնակցության և ֆինանսավորման մեջ։ Եհովայի վկաների մեկ այլ հետևորդ դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է BBC-ն:

Հետաքննության տվյալներով՝ նրանք եղել են «Եհովայի վկաներ» տեղական կազմակերպության փաստացի ղեկավարները և շարունակել են հանդիպումներ կազմակերպել այն ծայրահեղական հայտարարվելուց հետո։ Միաժամանակ նրանք գաղտնի գործունեություն են իրականացրել, կազմակերպել տեսակոնֆերանսներ:

Քրեական գործի շրջանակներում ոստիկանությունը և ԱԴԾ-ն 27 խուզարկություն են կատարել և մեղադրյալներից առգրավել կապի սարքավորումներ, համակարգիչներ, ծայրահեղական գրականություն և նոթատետրեր, հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից։

Mediazona-ն հայտնել է, որ խոսքը տիկնիկային թատրոնի 47-ամյա դերասան Ռուստամ Դիարովի, 46-ամյա զոդող Սերգեյ Կլիկունովի, 45-ամյա շինարար Եվգենի Իվանովի և նրա կնոջ՝ Օլգայի մասին է:

Հունիսին Եհովայի վկաների 43-ամյա հետևորդ Ալեքսեյ Բերչուկը եւս 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել:

2017թ.-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը «Եհովայի վկաներ» կազմակերպությունը ճանաչել է ծայրահեղական և արգելել գործունեությունը Ռուսաստանի տարածքում։

Back to top button
Close