Նորություններ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 11.9 հա տարածքում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 7000 քմ, Հարթավան գյուղում՝ 1000 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 300 քմ, Լանջանիստ գյուղում՝ 200 քմ, Արարատ գյուղում՝ 450 քմ, Ավշար գյուղում՝ 500 քմ,

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում՝ 3000 քմ,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 500 քմ,

Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 400 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5000 քմ, Բալահովիտ գյուղում՝ 240 քմ,

Սյունիքի մարզի Շաղատ գյուղում՝ 10 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 11.9 հա։

Back to top button
Close