ՄիջազգայինՆորություններ

Էրդողանը 10 երկրների դեսպաններին պերսոնա նոն գրատա է հայտարարել

Էրդողանը դիվանագետներին, որոնց պերսոնա նոն գրատա է հայտարարել, մեղադրել է «անպարկեշտության» մեջ և ասել, որ «եթե չեն հասկանում Թուրքիային, նրանք պետք է հեռանան այնտեղից»։

Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ևս 7 պետությունների դեսպաններին, ովքեր կոչ են անում Թուրքիային ազատ արձակել բանտարկված թուրք գործարար, իրավապաշտպան, բարերար, մշակութային հիմնադրամի հիմնադիր Օսման Քավալային, Անկարան կհայտարարի պերսոնա նոն գրատա։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է Deutsche Welle-ն:

Էսքիշեհիր քաղաքում իր ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ դա հնարավորինս շուտ անելու հանձնարարական է տվել երկրի արտաքին գործերի նախարարությանը։

Միջազգային դիվանագիտության մեջ պերսոնա նոն գրատա հայտարարելը սովորաբար ուղեկցվում է արտաքսմամբ։ Սակայն թուրքական պետության ղեկավարը կոնկրետ ժամկետ չի նշել։ Էրդողանը դիվանագետներին մեղադրել է «անպարկեշտության» մեջ և ասել, որ «եթե չեն հասկանում Թուրքիային, նրանք պետք է հեռանան այնտեղից»։

Անկարան դիվանագետների դիմումն «անընդունելի» է անվանել.

10 պետությունների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Շվեդիայի և Նորվեգիայի դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներն այս շաբաթվա սկզբին հանդես են եկել համատեղ կոչով՝ ազատ արձակել Օսման Քավալային, ով 4 տարի անազատության մեջ է:

Իրավապաշտպանը ձերբակալվել էր 2013 թ.-ին Ստամբուլի Գեզի այգում հակակառավարական ցույցեր ֆինանսավորելու և կազմակերպելու մեղադրանքով։ 2020 թ.-ի փետրվարին դատարանը նրան արդարացրել էր։ Նույն օրը դատախազությունը Քավալայի ձերբակալման նոր օրդեր էր տվել՝ հայտարարելով Թուրքիայում հեղաշրջման փորձին և Էրդողանի տապալմանը նրա հնարավոր մասնակցության ու լրտեսական գործունեության մասին։

Back to top button
Close