Նորություններ

«Իշխող ուժն ընչաքաղցորեն պետք է զավթի նաև ՄԻՊ-ի պոստը. դա էլ հո Սյունիքի պատասխանատվություն չէ՞, որ իրենց ուսերից նետեն»

«Նրանք ընչաքաղցորեն պետք է զավթեն նաև ՄԻՊ-ի պոստը, ուստի իշխող ուժն այսօրվանից կեղծիքներով հող է նախապատրաստում»

«Իշխող ուժն իր հանդեպ ժողովրդային վստահությունը վատնել է եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրման պահից. և եթե չլիներ նախկինների վերադարձի ուրվականով վախի մթնոլորտը, ապա այսօր կունենայինք միանգամայն այլ Հայաստան»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

«Երկրորդ՝ Գորիսը և Մեղրին ամենևին էլ մեծ քաղաքներ չեն. դրանց առանձնահատկությունն այն է, որ դրանք Սյունիքում են, ուր առաջիկայում բախվելու ենք ռուս-թուրքական պրոյեկտի երկրորդ արարին, ինչի մասին մենք միասին զրուցել ենք ուղիղ մեկ տարի առաջ: Իշխանական վերնախավը պարզապես  վրայից փորձում է նետել ապագա իրադարձությունների պատասխանատվության իր բաժինը: Գյումրիի պարագան էլ էության մեջ նույնն է. Գյումրին ռուսական ռազմաբազայի քաղաքն է: Ձեր թույլտվությամբ՝ ավելին չասեմ: Մենք առաջիկայում կտեսնենք, թե ինչպիսի մոլեռանդությամբ ներկա վերնախավը կփորձի հիմնավորվել Սյունիքից ու սահմանամերձ այլ տարածքներից հեռու համայնքներում»,-նշեց քաղաքագետը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տվյալներ՝ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հենակետերի ամրացման վերաբերյալ: Իշխանական շրջանակներից Արման Թաթոյանի դեմ իսկական գրոհ է սկսվել: Իշխանություններն ի՞նչ մտահոգություններ ունեն, և ինչո՞վ է պայմանավորված օմբուդսմենի դեմ սկսված արշավը:

—  ՄԻՊ-ը շնորհակալ և բարձրակարգ արհեստավարժությամբ է կատարում իր գործը. որպես քաղաքացի՝ անձամբ ես երախտապարտ եմ: Ասեմ, որ անձամբ չեմ ճանաչում նրան: Իշխանությունների այդ խուճապային հակադարձումները պայմանավորված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման իշխանական փիլիսոփայությամբ, որը հրահանգված է Մոսկվայից: Եվ դա ամեն գնով «բարեկիրթ Ալիևին» չսադրելն է: Իհարկե դա խոտոր ու վտանգավոր մոտեցում է՝ ոչ մի աղերս չունեցող մեր պետական շահի հետ. այն սպասարկում է բացառապես ռուս-թուրքական տարածաշրջանային քաղաքականությանը:

— ՊՆ-ի կողմից ՄԻՊ-ի զեկույցի հերքումը ինչպե՞ս եք մեկնաբանում, այն դեպքում, երբ բացահայտ է, որ Գեղարքունիքում և Սյունիքում թշնամին մուտք է գործել մեր ինքնիշխան տարածք և ամրաշինական աշխատանքներ է կատարում:

— Երկու բառով՝ խայտառակություն և հանձնվածություն:

— ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ ՀՀ ՄԻՊ-ից երբևէ անաչառ հայտարարություն չի լսել, դրանք ընդամենը քաղաքական հայտարարություններ են, և նշել է, որ Արման Թաթոյանի պաշտոնավարմանը մի քանի ամիս է մնացել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

— Քաղաքական խոսք կամ հայտարարություն այս ամբողջ շրջանում ես լսել եմ միմիայն Լևոն Տեր-Պետրոսյանից և Շանթ Հարությունյանից՝ անկախ նրանց ասածների բովանդակությունների տարբերություններից: Քաղաքական այլ խոսք Հայաստանում չի հնչում. սա՛ է մեր ողբերգության ակունքներից մեկը: Այնպես որ, այդ երիտասարդի՝ ԱԽՔ-ի ասածը հերթական զոռբայությունն է: Նրանք ընչաքաղցորեն պետք է զավթեն նաև ՄԻՊ-ի պոստը, ուստի իշխող ուժն այսօրվանից կեղծիքներով հող է նախապատրաստում: Այդ պոստն էլ հո Սյունիքի պատասխանատվություն չէ՞, որ իրենց ուսերից նետեն:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close