ՄիջազգայինՆորություններ

Պեսկովը՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի եւ հնարավոր եռակողմ հայտարարության մասին

Եթե ​​ձեռք բերվի համաձայնություն Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ, Կրեմլը ժամանակին կտեղեկացնի այդ մասին:

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում կարող է կայանալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, և սպասվում է, որ կողմերը կստորագրեն եռակողմ հայտարարություն։

«Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ժամանակին կտեղեկացնենք այդ մասին»,- ասել է նա ՝ պատասխանելով այն հարցին, թե նոյեմբերի առաջին տասնօրյակում նախատեսվու՞մ է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում Մոսկվայում:

Back to top button
Close