Ատրճանակը, որով Ալեք Բոլդուինը սպանել է օպերատորին, նրան է փոխանցել ռեժիսորի օգնականը
Ատրճանակը, որից դերասան Ալեք Բոլդուինը ֆիլմի նկարահանումների ժամանակ կրակել է օպերատոր Գալինա Հաթչինսի վրա, նրան է հանձնել ռեժիսորի օգնականը:

Ամերիկյան ԶԼՄ -ները, վկայակոչելով դատական փաստաթղթերը, հայտնում են, որ ատրճանակը, որից դերասան Ալեք Բոլդուինը ֆիլմի նկարահանումների ժամանակ կրակել է օպերատոր Գալինա Հաթչինսի վրա, նրան է հանձնել ռեժիսորի օգնականը:
Այդ մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է mk.ru-ն:
Ըստ վկաների ցուցմունքների՝ դեպքից առաջ ռեժիսորի օգնականը վերցրել է երեք ատրճանակներից մեկը և հանձնել դերասանին՝ նշելով, որ այն լիցքավորված չէ: Ցուցմունքում օգնականը պնդել է, որ ինքը տեղյակ չի եղել ատրճանակում մարտական փամփուշտների առկայության մասին: Նկարահանումների համար նախատեսվում էր օգտագործել դատարկ փամփուշտներով զենք:
Ոստիկաններն արդեն առգրավել են զենքը, ինչպես նաև դերասանի արյան հետքերով հագուստը, նաև զինամթերք և այլ զինատեսակներ, որոնք նախատեսված են եղել նկարահանումների համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԳԱԼԱ-ն, հոկտեմբերի 22-ին Նյու Մեքսիկոյում ֆիլմի նկարահանման հրապարակում նկարահանող օպերատոր Գալինա Հաթչինսը մահացել էր ատրճանակի կրակոցից, որն արձակել է հանրահայտ դերասան Ալեք Բոլդուինը: