ՄիջազգայինՆորություններ

Կոսովոյի նախագահը ռուսաստանցի 2 դիվանագետի պերսոնա նոն գրատա է հայտարարել

Կոսովոյի նախագահը Ռուսաստանին մեղադրել է «կործանարար ազդեցության մեջ, որն ուղղված է Պրիշտինայի, ինչպես նաև ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ձեռքբերումները ոչնչացնելուն»

Կոսովոյի նախագահը՝ Վյոսա Օսմանին, ռուսաստանցի 2 դիվանագետի պերսոնա նոն գրատա է հայտարարել։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Չճանաչված հանրապետության նախագահը հայտնել է, որ դիմում է ուղարկել փոխվարչապետին՝ «Կոսովոյում ՌԴ կապի գրասենյակի երկու պաշտոնյաների անցանկալի անձ հայտարարելու վերաբերյալ, ովքեր իրենց վնասակար գործունեությամբ բացասաբար են անդրադառնում ինքնահռչակ կազմավորման ազգային անվտանգության և սահմանադրական կարգի վրա»:

«Այսօր ԱԳՆ-ն որոշում է կայացրել ռուսաստանցի այդ երկու պաշտոնյային անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ և միևնույն ժամանակ դրա իրականացման մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին ու համապատասխան գերատեսչություններին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Օսմանին։

Կոսովոյի նախագահը Ռուսաստանին մեղադրել է «կործանարար ազդեցության մեջ, որն ուղղված է Պրիշտինայի, ինչպես նաև ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ձեռքբերումները ոչնչացնելուն»։ «Այդ պատճառով մենք կշարունակենք սերտորեն աշխատել մեր ամերիկացի և եվրոպացի դաշնակիցների հետ՝ կանխելու Կոսովոն և մեր տարածաշրջանը Ռուսաստանի Դաշնության ապակայունացնող հավակնությունների զոհը դարձնելու փորձը»,-գրել է Օսմանին։

Կոսովոյում և Մետոխիայում իրավիճակը երկու անգամ սրվել է աշնանը՝ Պրիշտինայի իշխանությունների ագրեսիվ գործողությունների պատճառով, ինչի հետեւանքով մի քանի տասնյակ սերբեր վիրավորվեցին, մեկը ծանր հրազենային վիրավորում ստացավ:

Ինչպես հոկտեմբերի 15-ին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում, իրավիճակը Կոսովոյի հյուսիսային շրջաններում վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելիորեն վատթարացել է և լուրջ անհանգստություն է առաջացնում։

Back to top button
Close