Նորություններ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 20-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոց դիմած 32-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է ժամը 17.00-ի սահմաններում Երևանի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտ իր վարած մոպեդի և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի միջև տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 15.30-ին, Երևանի Կասյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 20-ին, ժամը 19.00-ին, Երևանյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 20-ին, ժամը 16.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Բաղյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Սուզուկի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկիի» 74-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 20-ին, ժամը 20.00-ին, Երևանի Միկոյան և Մինսկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 62-ամյա վարորդը և «Մազդայի» 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Փարպի-Ղազարավան գյուղամիջյան ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ին իրար են բախվել «Պեժո» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Շկոդայի» հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ գյուղամիջյան ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղից հիվանդանոց բուժօգնության տեղափոխված 28-ամյա քաղաքացին հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Այգուտ գյուղում տրակտորի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուն:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը. 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 22.22-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ նույն ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 47-ամյա քաղաքացի:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացու և դիմել փախուստի. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 72-ամյա վարորդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 22.00-ին ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արզնի ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սպանդարյան և Մադոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close