Նորություններ

Երևանում շինաշխատանքներ կատարող տրակտորը կողաշրջվել ու փլուզել է մեծ քարե պարիսպը

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի հարևանությամբ, տրակտորը շրջվել է և փլուզել պատը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակի խճուղու թիվ 50/1 հասցեում գտնվող «Էսթեռ ֆուդ» ընկերության տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում «GՏB» մակնիշի տրակտորը, որը վարել է Ռաֆիկ Խաչատրյանը, աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է, ապա բախվել քարե պարսպին, ինչի հետևանքով մոտ 25 քմ քարե պարսպի հատվածը փլուզվել է։

Վարորդին առաջինը օգնության են հասել «Էսթեռ ֆուդ» ընկերության աշխատակիցները։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close