ՄիջազգայինՆորություններ

ՌԴ Ռյազանի մարզում վառոդի արտադրամաս է հրդեհվել. կան զոհեր եւ վիրավորներ

Ռյազանի մարզում հրդեհի հետեւանքով 7 մարդ է մահացել, 9-ի ճակատագիրն անհայտ է, 12 մարդ տարհանվել է:

ՌԴ Ռյազանի մարզում՝ Շիլովսկի շրջանում, հրդեհ է բռնկվել գործարանի վառոդի արտադրամասում:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ 7 մարդ է մահացել, 9-ի ճակատագիրն անհայտ է, 12 մարդ տարհանվել է:

Գերատեսչությունից հավելել են, որ պատճառը տեխնոլոգիական գործընթացի խախտումն է, բնակչության համար սպառնալիք չկա:

Ռյազանի մարզում բռնկված հրդեհը տեղայնացվել է 160 քմ տարածքի վրա:

Դեպքի վայր է մեկնել Ռյազանի կառավարության փոխնախագահ Դմիտրի Ֆիլիպովը:  Տեղում աշխատում են բուժաշխատողները, փրկարարներն ու իրավապահները:

Back to top button
Close