ՄիջազգայինՆորություններ

Ալեք Բոլդուինը նկարահանումների ժամանակ պատահաբար սպանել է օպերատորին եւ վիրավորել ռեժիսորին

Նյու Մեքսիկոյում նկարահանման հրապարակում նկարահանող օպերատոր Գալինա Հաթչինսը մահացել է ատրճանակի կրակոցից, որն արձակել է հանրահայտ դերասան Ալեք Բոլդուինը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սանտա-Ֆե շրջանի շերիֆի գրասենյակը հաստատում է, որ կրակոցն արձակվել է Ալեք Բոլդուինի՝ որպես ռեկվիզիտ հանդիսացող զենքից»,- ասվում է հրապարակման մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում: Ալեք Բոլդուինը ֆիլմի պրոդյուսերն է և գլխավոր դերասանը: Ատրճանակը պետք է լիցքավորված լիներ ոչ մարտական փամփուշտներով, սակայն պահունակի մեջ մարտական ​​փամփուշտներ են հայտնվել:

Ինչ -որ պահի դերասանը մի քանի անգամ կրակել է և խոցել երկու մարդու: Ռեժիսոր Ջոել Սոուսան վիրավորվել է  և այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հաթչինսը ծանր վնասվածքներ է ստացել, նրան ուղղաթիռով տեղափոխել են   հիվանդանոց, սակայն կնոջը փրկել չի հաջողվել:

Պարզ չէ, թե ինչպես է ատրճանակը լիցքավորվել մարտական զինամթերքով:

Սանտա-Ֆե շրջանի շերիֆի գրասենյակի խոսնակ Խուան Ռիոսը հայտարարել է, որ դեռ մեղադրանք չի առաջադրվել:

Back to top button
Close