Նորություններ

Արմավիրի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով Լեռնագոգ համայնքում աշխատանքներ են ընթանում

Արմավիրի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով Լեռնագոգ համայնքում ընթացքի մեջ են մշակույթի տան դռների և պատուհաների տեղադրման աշխատանքները: Համայնքի մշակույթի տունը կառուցվել է 1986 թվականին և գործել մինչև 2005 թվականը:
Մշակույթի տանն են տեղակայված համայնքապետարանը և «Լեռնագոգի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ը:
ՀՀ կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով: Հատկացված գումարի շրջանակում առաջնային կարևորության ծրագրեր կիրականացվեն 23 համայնքում և 8 դպրոցում:
Back to top button
Close