ՆորություններՍպորտ

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնություն. Հայաստանն ունի եզրափակչի 4 մասնակից

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ունի եզրափակչի 4 մասնակից, հայտնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան:

Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու ոսկե մեդալի համար կպայքարեն Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, Օլինպիական քոլեջը ներկայացնող 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, Արցախի մարզադպրոցի սան Մանվել Պետրոսյանը (57 կգ) և Շիրակի մարզը ներկայացնող 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։

Եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 23-ին։

Back to top button
Close