ՆորություններՍպորտ

ԿԼ․ Ալաշկերտը պարտվեց նաև ԼԱՍԿ-ին

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ալաշկերտը» ընդունել էր ավստրիական ԼԱՍԿ-ին ու 0-3 հաշվով պարտություն կրեց։ Առաջին կեսում մեր թիմը թեև տարածքային ու խաղային առավելություն ուներ, բայց մի քանի 100%-անոց պահերը չկարողացավ իրացնել։

29-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց մեր թիմի դարպասին, սակայն հաջողությունը մեր կողմն էր, ու գնդակին մոտեցած Մոնշայնը վրիպեց՝ գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։

34-րդ րոպեին, սակայն մրցակիցը պատժեց «Ալաշկերտին» չիրացրած պահերի համար․ գրեթե գլորած հարվածով Չանչարևիչի դարպասը գրավեց Հոնգ Հին-Սոկը։

Ընդմիջումից հետո մեր թիմը չնայած էլի ակտիվություն էր դրսևորում, բայց ապարդուն․ 68-րդ րոպեին խառը իրադրությունում Թոմաս Գոիգինգերը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Խաղի վերջակետը դրեց Միխորլը՝ Չանչարևիչի դարպասը գրավելով հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին։

Այսպիսով, «Ալաշկերտը» խմբային փուլի 3-րդ տուրում ևս պարտություն կրեց։ Նախորդ տուրերում մեր թիմը պարտվել էր Թել-Ավիվի «Մաքքաբիին» և ֆիննական ՀԻԿ-ին։

armsport.am

Back to top button
Close