ՆորություններՍպորտ

Ռոման ստորացուցիչ պարտություն կրեց համեստ Բուդյո-Գլիմտից

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրրոդ տուրի շրջանակում իտալական «Ռոման» հյուրընկալվել էր «Բուդյո-Գլիմտին»:

Մոուրինյոյի թիմը ստորացուցիչ՝ 1-6 հաշվով պարտություն կրեց նորվեգական ակումբից: Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ ընդմիջմանը, երբ հաշիվը 1-2 էր: Իտալական ակումբի կազմում միակ գոլը խփեց Պերեսը:

Այս պարտությունից հետո «Ռոման» 6 միավորով նահանջեց 2-րդ հորիզոնական, իսկ նորվեգական ակումբը 7 միավորով առաջատարն է:

Back to top button
Close