Նորություններ

51-ամյա Նաոմի Քեմփբելը կրկին հմայել է իր երկրպագուներին

Միջոցառմանը Նաոմի Քեմփբելը ներկայացել է ջինսե բաճկոնով, որը նա հագել է մերկ մարմնի վրա:

51-ամյա Նաոմի Քեմփբելը Լոնդոնում մասնակցել է Բոբ Մարլիին նվիրված միջոցառմանը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն:

Բրիտանացի սուպերմոդելը ներկայացել է ջինսե կոստյումով՝ առանց կրծկալի:

Լոնդոնում կայացել է Բոբ Մարլիին նվիրված մյուզիքլի շնորհանդեսը: Ճամայկացի երաժիշտը մեծապես ազդել է Նաոմիի կարիերայի վրա: Յոթ տարեկան հասակում Քեմփբելը նկարահանվել է Բոբ Մարլիի տեսահոլովակում: Աստղը նաեւ նշել է, որ Մարլիի երգերը միացնում է փոքրիկ դստերը հանգստացնելու համար:

Միջոցառմանը Նաոմի Քեմփբելը ներկայացել է ջինսե բաճկոնով, որը նա հագել է մերկ մարմնի վրա: Նաոմին արձակել է իր երկար շագանակագույն մազերը և ընտրել բնական դիմահարդարումը:

«Անհավանական կերպար», «Հիասքանչ կազմվածք», «Ես հիացած եմ», «Դուք հրաշալի տեսք ունեք, հարգելի՛ Նաոմի», «Շքեղ կրծքեր», մեկնաբանություններում գրել են մոդելի երկրպագուները:Նաոմի Քեմփբելը Նաոմի Քեմփբելը

Back to top button
Close