Նորություններ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հոկտեմբերի 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -3, հողի մակերևույթին -5․.․-6 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի  22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ին սպասվում է անձրև:

Երևան քաղաքի հոկտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`                  25.10C (1974թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`                      -0.20C (1977թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`                 12.10C

Back to top button
Close