Նորություններ

Ի՞նչ են իրենցից ներկայացնում չինական պատվաստանյութերը եւ «Մոդեռնա»-ն

Ում համար են նախատեսված եւ ինչ արդյունավետություն ունեն չինական «Կորոնավակ», «Սինոֆարմ» եւ ամերիկյան «Մոդեռնա» պատվաստանյութերը:

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Առողջապահության ազգային ինստիտուտը:

Չինական «Կորոնավակ» պատվաստանյութը մշակվել է Պեկինում գտնվող «Սինովակ» կենսադեղագործական ընկերության կողմից: «Կորոնավակ»-ը գործում է սպանված վիրուսային մասնիկների` մարմնի իմուն համակարգն այդ վիրուսի հետ ծանոթացնելու և հակամարմիններ ստեղծելու միջոցով: Այն չի կարողանում առաջացնել հիվանդություն, վերարտադրվել կամ ինտեգրվել մարդու ԴՆԹ-ի մեջ: Պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հաստատվել է COVID-19-ի դեմ կիրառելու համար:

Չինական մեկ այլ պատվաստանյութ «Սինոֆարմ»-ն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:  Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:

Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սինոֆարմ»-ը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

«Մոդեռնա» պատվաստանյութը ցուցված է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար 18 տարեկան և բարձր տարիքի անձանց ակտիվ իմունականխարգելման համար:  «Մոդեռնա» պատվաստանյութի ընդհանուր արդյունավետությունը 94.1% է: 18-ից բարձր տարիքի անձանց շրջանում՝ անկախ սեռից, էթնիկ պատկանելիությունից , պատվաստանյութը ապահովում է բարձր արդյունավետություն։

 

Back to top button
Close