ՆորություններՍպորտ

Բենզեման մեկնաբանել է Շախտյորի նկատմամբ տարած հաղթանակը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման մեկնաբանել է ՉԼ երրորդ տուրի շրջանակում Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ տարած 5-0 հաշվով հաղթանակը։ Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է armsport.am-ը:

«Մենք շատ կարևոր հաղթանակ տարանք և վաստակեցինք կարևոր երեք միավոր։ Բավականին լավ խաղ ստացվեց, մեզ հաջողվեց վերահսկել հանդիպման ողջ ընթացքը։

«Շախտյորը» լավ մրցակից է։ Մենք գիտեինք, թե ինչքան լավ են նրանք հակագրոհում։ Այս հանդիպումն իսկապես զբոսանք չէր մեզ համար»,- նշել է Բենզեման։

Հիշեցնենք, որ ֆրանսիացին երեկվա խաղում դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ ճանաչվելով հանդիպման լավաագույն ֆուտբոլիստ։

Back to top button
Close