Նորություններ

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 18-ից 20-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

Back to top button
Close