Նորություններ

Օդի ջերմաստիճանի նվազման կանխատեսումը վերաբերվում է միայն գիշերային ժամերին. Գագիկ Սուրենյան

Առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազման վերաբերյալ կանխատեսումը վերաբերվում է միայն գիշերային ժամերին։

Ինչպես փոխանցում է ԳԱԼԱ-ն, այս մասին «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի նվազում առաջիկա 5 օրերին չի կանխատեսվում։ Ցերեկները սպասվում է այնպիսի ջերմային ֆոն, ինչպիսին այսօր էր»,- նշել է Սուրենյանը։

Back to top button
Close