Նորություններ

Եվրոպայի Խորհրդի պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խումբը ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորությամբ հոկտեմբերի 19-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեղեկացնում է, որ հյուրերին դիմավորել  և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Եվրոպացի հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրույթներին:

Այցի ավարտին Մարթեն Էհնբերգը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Back to top button
Close