ՆորություններՍպորտ

Մբապեն նշել է «Ոսկե գնդակի» իր ֆավորիտին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Լայպցիգին» (3-2) հաղթելուց հետո, ասել է, որ «Ոսկե գնդակի» այս տարվա մրցանակին ամենից շատ արժանի է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

«Հաջորդ տարի ես կստանամ «Ոսկե գնդակի» մրցանակը: Բայց այս տարի Ռոբերտ Լեւանդովսկին, հավանաբար․․․

Նա պետք է հաղթող դառնա իր ելույթների և կարևոր ռեկորդների համար», – Մբապեին է մեջբերում RMC Sport-ը:

2020-ին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը չկայացավ կորոնավիրուսի համաճարակի պատճառով, բայց Լևանդովսկին արժանացավ ՈՒԵՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին:

armsport.am

Back to top button
Close