ՄիջազգայինՆորություններ

42 մահ՝ մեկ օրում. կորոնավիրուսի վիճակագրությունը Վրաստանում

Հոկտեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 219 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 675 771-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 348 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է  619 285 մարդ։

Վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր՝  9 588:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 9.11%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.79%, վերջին 7 օրվանը՝ 9.02%:

aliq.ge

Back to top button
Close